Թե ինչ էր կատարվում Գյումրիում Արթուր Ալեքսանյանի հաղթանակի ժամանակ . (տեսանյութ)

Գյումրու Վարդանանց հրապարակում մեծ թվով մարզասերներ հավաքվել էին , որպեսզի գոտեպնդեին Գյումրիի հպարտություններից՝ Արթուր Ալեքսանյանին:

Նշենք, որ Բելգրադում ընթացող աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ նվաճեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 5:1 հաշվով հաղթելով բուլղարացի Կիրիլ Միլովին:

Ալեքսանյանը կարիերայում 4-րդ անգամ է նվաճել աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Ավելի վաղ նա աշխարհի առաջնություններում լավագույնն էր ճանաչվել 2014, 2015 և 2017 թվականներին։

Նշենք, որ ավելի վաղ Արթուր Ալեքսանյաննը կիսաեզրափակչում Ալեքսանյանը մրցել էր Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդուլահ Սարավիի հետ և 3-1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարել։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս