Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը և Էրդողանը կհանդիպեն

Ըստ նախնական տվյալների Թուրքիայի նախագահն Ռ.Էրդողանը և Սիրիայի նախագահ Բ.Ասադը կհանդիպեն Սամարղանդում Շանհայի համագործակցության կազմակերպության առաջիկա գագաթնաժողովի շրջանակներում (եթե Դամասկոսում Սիրիայի նախագահի հետ թուրքական պատվիրակության հանդիպման արդյունքները դրական լինեն)։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վ.Պուտինն Սոչի կատարած այցի ժամանակ իրեն խնդրել է մասնակցել Շանհայի հանդիպմանը, եւ ինքը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի։

Ռուսաստանի ղեկավարը նաև Բաշար ալ Ասադին խնդրել է մասնակցել Շանհայի հանդիպմանը, իսկ եթե Ասադը մասնակցի հանդիպմանը, հավանաբար, Թուրքիայի եւ Սիրիայի նախագահների միջև խոսակցություն կլինի։ — Արմ Լnւր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս