Թուրք վերլուծաբանի կարևոր հայտարարությունը «Այդ դեպքում հերթը կհասնի Թուրքիային և Իրանին»

Թուրքիայի Եդիթեփե համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դասախոս պրոֆ. Մեսութ Հաքը Քաշընը և Թուրքիայի պատմական ընկերության նախկին նախագահ պրոֆ. Ռեֆիք Թուրանն անդրադարձել են Իրաքում տիրող իրավիճակին և Թուրքիայի վրա դրա հնարավոր ազդեցությանը:

Թուրք վերլուծաբանները կարծում են, որ Թուրքիան թույլ չի տա Իրաքում «Քրդական բանվորական կուսակցության» կողմից ղեկավարվող «ահաբեկչական պետության» գոյությունը և անհրաժեշտության դեպքում ռազմական ուժ կկիրառի:

Ըստ Քաշընի և Թուրանի՝ ահաբեկչության դեմ պայքարն Իրաքում կշարունակվի էրդողանի հայտարարած «մենք կարող ենք հանկարծակի գալ մի գիշեր» բանաձևով:

Վերլուծաբանները առաջ են քաշում նա այն տեսակետը, որ Թուրքիան հանդես է գալիս Իրաքի միասնականությունը պահպանելու դիրքրեից, քանի որ եթե Իրաքը պառակտվի, ապա անխուսափելիորենը հերթը կհասնի Սիրիային, Թուրքիային և Իրանին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս