ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մտադիր են պատժամիջոցներ կիրառել թուրքական բանկերի վրա

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն մտադիր են ճնշում գործադրել թուրքական ֆինանսական հատվածի վրա, որպեսզի Անկարան չօգնի Մոսկվային «շրջանցել պատժամիջոցները»։ Ինչպես հինգշաբթի հաղորդել է ամերիկյան հեղինակավոր թերթը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին , խոսքը մասնավորապես վերաբերում է թուրքական այն բանկերին, որոնք միացել են ռուսական «Միր» վճարային համակարգին։

Ըստ թերթի՝ ԱՄՆ-ը կենտրոնանալու է թուրքական բանկերի վրա, որոնք ինտեգրվել են ռուսական «Միր» վճարային համակարգին։

Ըստ հրապարակման՝ Բրյուսելը մտադիր է նաև պատվիրակություն ուղարկել Թուրքիա՝ ուղղակիորեն հայտնելու իրենց մտահոգությունները պատժամիջոցների շրջանցման վերաբերյալ։ Ֆինանսական հանձնակատար Մեյրեդ ՄակԳինեսը հաջորդ ամիս կմեկնի Թուրքիա։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան հրապարակմանը հայտնել է, որ ՄակԳինեսը վերջերս մեկնել է մի քանի երկրներ՝ քննարկելու ֆինանսական ծառայությունների հարցերը, այդ թվում՝ պատժամիջոցների պահպանումը:

Արևմուտքը ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, քանի որ այժմ մտադիր է կենտրոնանալ արդեն իսկ ձեռնարկված միջոցների կիրառման վրա: Ըստ թերթի՝ այս «կենտրոնացման փոփոխությունը» խոսում է այն մասին, որ տնտեսական պատժամիջոցները չեն կարողացել վն-шսել ռուսական տնտեսությանը այն չափով, ինչի վրա հույսը դնում էին ԱՄՆ-ը և ԵՄ-ը:

«Մենք կենտրոնանալու ենք ֆինանսական հատվածում պատժամիջոցները շրջանցելու վրա: Մենք պարզ կդարձնենք, որ, օրինակ, երրորդ երկրների ֆինանսական կազմակերպությունները չպետք է միանան «Միր» վճարային համակարգին, քանի որ դա իր մեջ ներառում է պատժամիջոցները շրջանցելու վտ-шնգը», — ասել են անանուն արևմտյան պաշտոնյաները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս