ՀՀ ԳՇ պետի տեղակալ . «Ունենք հրաման՝ վերականգնել Հայաստանի սուվերեն տարածքները»

Նախօրեին դեպքերը հենց եղել են այն պատճառով, որովհետեւ մենք հակազդում ենք, չենք թողնում իրենք առաջ գան, չենք թողնում ամրանան, չենք թողնում տեխնիկա մոտեցնել:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Վարդենիսում, հայաստանյան դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Զի-նված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանը:

«Մենք ամեն ինչ պետք է անենք, որ հակառակորդը չամրանա, իսկ թե ինչ հակազդման միջոցներ է պլանավորվում, միանշանակ բարձրաձայն չեմ կարող ասել: Վերջին հաշվով մենք ունենք հրաման՝ Հայաստանի սուվերեն տարածքների վերականգնում: Զի-նված ուժերի պարտականությունն է կատարելու վերադասի հրամանը: Ամեն ինչ անելու ենք, որպեսզի դան հասնենք: Լսել եք երեւի՝ Հայաստանը քանի քառակուսի կիլոմետր է, այդքանն էլ պետք է ապահովենք»,-ասաց նա:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս