Մոսկվայում բողոքի ակցիաներ և ցույցեր են սկսվել ընդդեմ պատ երազմի . (տեսանյութ)

Մոսկվայի դատախազությունը նախազգուշացրել է բողոքի ակցիաներին մասնակցելու և սոցիալական ցանցերում դրանց կոչերի պատասխանատվության մասին։ Հայտարարությունը տեղադրվել է գերատեսչության կայքում։

«Համացանցում, այդ թվում՝ սոցիալական ցանցերում, տեղեկություններ կան, որոնք կոչ են անում մասնակցել Մոսկվայում հասարակական ակցիաներին և այլ անօ-րինական գործողություններ կատարել։ Այս զանգվածային միջոցառումները օրենքով սահմանված կարգով համաձայնեցված չեն եղել գործադիր իշխանությունների հետ»,- գրում է դատախազությունը։

Հայտարարության մեջ վարչությունը նշում է, որ չհամաձայնեցված միջոցառման կազմակերպումը, դրան մասնակցությունը և «անչափահասների նման միջոցառումներին ներգրավելը» առաջացնում են վարչական և քր-եական պատասխանատվություն։

Նշենք , որ ակտիվիստներն ու ընդդիմադիրները սկսեցին բողոքի ակցիաներ կազմակերպել և կոչեր հնչեցնել այն բանից հետո, երբ ՌԴ նախագահը սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտարարեց Ռուսաստանում մասնակի մոբիլիզացիա մտցնելու մասին։

Զորակոչի ենթակա են պահեստազորում գտնվող, զ-ինված ուժերի շարքերում ծառայած, զի-նվորական որոշակի մասնագիտություններ և համապատասխան փորձ ունեցող քաղաքացիները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս