Սպիտակ տունը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը կոր-ծшնի առևտրային արբանյակները, ԱՄՆ-ը կպատասխանի Մոսկվային։ Այս մասին հայտարարություն է տարածել Ազգային անվ-տшնգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին։
Նրա խոսքով՝ ԱՄՆ ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակման կհետևի պատասխան։ Նա նաև նշել է, որ կան հանրությանը հասանելի տվյալներ, որ Ռուսաստանը ձգտում է տիրապետել հակաարբանյակային տեխնոլոգիաներին։
Հիշեցնենք, որ մինչ այս ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Կոնստանտին Վորոնցովն ասել էր, որ ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները օգտագործում են քաղաքացիական ենթակառուցվածքը տիեզերքում, այդ թվում՝ առևտրային արբանյակները, զ-ինվшծ հակшմш-րտությունների ժամանակ, և այդ արբանյակները կարող են դառնալ Ռուսաստանի օրինական թիրախ։