Մարիամ Մկրտչյանը դարձավ շախմատի աշխարհի չեմպիոն: Հայաստանի ներկայացուցիչն այս տիտղոսը նվաճեց Մ18 տարիքային խմբում։
Մարիամը վերջին տուրից առաջ անհասանելի դարձավ մրցակիցների համար։
Նախավերջին տուրում հայ շախմատիստուհին տարավ տասներորդ հաղթանակը և, վաստակելով 10 հնարավորից 10-ը, ապահովեց մրցաշարի առաջին տեղը, չնայած նրան, որ առաջնության ավարտին մնացել է ևս մեկ տուր։
Մրցաշարը անցկացվում է Ռումինիայի Մամայա քաղաքում։