Էրդողանը սկսում է կատարել Սիրիայի հարցով Պուտինի պահանջը

Թուրքիայի «Հայրենիք» կուսակցության ղեկավար Դողու Փերինչեքը և կուսակցության մի խումբ անդամներ մինչև օգոստոսի վերջ կարող են այցելել Դամասկոս՝ ոչ պաշտոնական հանդիպում անցկացնելու Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ։ Այս մասին հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Օզգուր Բուրսալին։

«Մեր կուսակցությունը Դողու Փերինչեքի գլխավորությամբ կայցելի Սիրիա և առաջիկա 10-15 օրվա ընթացքում բարձր մակարդակով բանակցություններ կանցկացնի։

Հիշեցնենք, որ այսօր Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) փոխնախագահ Հայաթի Յազըջըն խոսել էր Թուրքիա-Սիրիա ուղիղ երկխոսության հավանականության մասին:

Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները գրել էին, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Բաշար ալ-Ասադը կարող են հեռախոսազրույց ունենալ, ըստ տեղեկությունների՝ գաղափարն առաջարկել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս