Հայաստանի վրա հարձակվում են, քանի որ այն քրիստոնյա երկիր է . Ֆրանսիայի մարզը համագործակցության պայմանագիր է ստորագրել Սյունիքի հետ

Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ մարզն ընդունել է Հայաստանին աջակցության ծրագիր և համագործակցության պայմանագիր ստորագրել Սյունիքի մարզի հետ։ Այս մասին հայտարարել է շրջանի շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոկյեն։

Իր ուղերձում Վոկյեն ասել է, որ Հայաստանի վրա հարձակվում են, քանի որ այն քրիստոնյա երկիր է, և այս իրողությունը հերքելը մեծ սխալ կլինի։

«Հայոց ցեղաս-պանությունը մեզ պարտավորեցնում է, բայց ավելի սшրսшփելի է այն, որ Հայաստանը հանձնվել է նույն դшհ-իճներին։ Մենք պարտք ունենք Հայաստանին. Մենք Հայաստանին մենակ չենք թողնի այն հսկաների մեջ, որոնք փորձում են կրկին հաղթել նրան»,- ասել է Վոկյեն։

Նրա խոսքով՝ Ֆրանսիայից յուրաքանչյուր ժեստ ամրապնդում է Հայաստանի՝ գոյությունը շարունակելու վճռականությունը, յուրաքանչյուր ժեստ հույսի շող է։

Այդ իսկ պատճառով մարզը համագործակցության նախագիծ է ընդունել Հայաստանի և Սյունիքի մարզի հետ՝ հիշեցնելու իրենց տարածքային ամբողջականության պահպանման հարցում մարզի ներգրավվածության մասին։ — Արմ Լnւր

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս