Թուրքիան կոշտ պատասխան է տվել Ռուսաստանին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն, մեկնաբանել է Ռուսաստանի առաջարկը Սիրիայի ըդդմիության ու կառավարության միջև խաղաղություն հաստատելու մասին առաջարկը

«Թուրքիան երբեք մենակ չի թողնի Սիրիայի ժողովրդին Ասադի ռեժիմի և Սիրիայի քրդական ուժերի դեմ»,-ասել էր թուրք պաշտոնյան։

Նշենք,որ Սիրիայում ընդդիմադիրների շրջանակում շարունակվում են բողոքի ակցիաները: Համացանցում նոր կադրեր են շրջանառվում Սիրիայի հյուսիսում գտնվող և Թուրքիայի կողմից օկու-պացված Ջարաբուլուսում կազմակերպված ցույցերից:

Բողոքի ակցիաների պատճառը թուրք արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունն է առ այն, որ Սիրիայի ընդդիմությունը և կառավարությունը պետք է հաշտության եզրեր գտնեն:

«Մինչդեռ Թուրքիայի կողմից Սիրիայի տարածքների բռ-նազավթումը և այնտեղ տասնյակ հազարավոր ահաբ-եկիչներին տրվող աջակցությունն է հակամարտության հիմնական շարժիչ ուժը»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի հայտնի լրագրող Լինդսի Սնելը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս