Ադրբեջանում Իրանի դեսպան . «Իրանի զորավարժությունները հստակ ուղերձ են հարևան երկրներին»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները հարևան երկրների համար հստակ ուղերձ են: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին: — «1լnւրեր»

«ԻՀՊԿ-ի զորավարժությունները հարևան երկրների համար խաղաղության, բարեկամության և սահմանների կայուն անվ-տшնգության հստակ ուղերձ են, իսկ թշ-նամիների համար՝ վճռական պատասխան արտատարածաշրջանային երկրների և ռեժիմների կողմից ցանկացած սպш-ռնալիքներին և միջամտություններին»,- նշել է դիվանագետը։

Նշենք , որ Իրանն այս առավոտ լայնածավալ զորավարժություններ է սկսել Ադրբեջանի հետ սահմանակից շրջաններում՝ Արաքս գետի շրջակայքում:

Զորավարժություններին մասնակցում են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերը, մասնակցում են նաև ռազմական ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր , հարվածային զի-նատեսակներ և այլ ռազմական տեխնիկա։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս