Ալեն Սիմոնյան . «Ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից չեն արդարացվում, շատ դժգոհ ենք»

Շատ դժգոհ ենք, ակնկալիքները, որ կային ՀԱՊԿ-ից չեն արդարացվում։ Շատ երկար չենք կարողանալու մեր քաղաքացիներին բացատրել, թե ինչու ՀԱՊԿ-ը չի անում այն, ինչ որ նախատեսված է, Հանրայինի եթերում հայտարարել է ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը:

«Մենք դրանից հետևություններ ենք անելու, արդեն անում ենք և արել ենք։ Հիմա էլ ենք սպասում, պատկերացրեք ունենք шտ-րճшնակ, որը չի կր-шկnւմ, բայց դրանով կարող ենք հա-րվшծել կամ ցույց տալ, որ մեր մոտ ատրճանակ կա։ Այսօր կտրուկ շարժումներ անելու ճիշտ ժամանակը չէ»,- ասել է Սիմոնյանը։

Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ ՌԴ-ի հետ ունենք փոխօգնության պայմանագիր և ակնկալում ենք մեր ռուս գործընկերներից շատ ավելի շոշափելի քայլեր, ոչ թե հայտարարությունների և կցկտուր, կիսատ խոսքերի մակարդակով։

«Զարմացած եմ և անհամաձայնություն եմ հայտնում, որ իրենց հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս ռեպորտաժներ, որտեղ ՀՀ ղեկավարության հասցեին հնչում են սш-դրիչ հայտարարություններ»,-նշել է ԱԺ նախագահը։

Անդրադառնալով ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանը հռետորական հարց է տվել. «Ինչու՞ է այս վիճակը, ո՞վ է այս վիճակի չլինելու երաշխավորը։ Եթե Ուկրաինայում վատ վիճակ է, ասեք մեզ, որ գիտեք, հիմա չենք կարողանում։ Բայց իմիտացիա ու մեզ այս վիճակում թողնել։ Մենք էդ ռեսուրսը չունենք, մենք փոքր, 3 միլիոնանոց երկիր ենք, էդ Ռուսաստաննա, որ շատ մեծ տարածքներ ունի, մեր համար ամեն մի մետրը ա-րյшն և պատմության ամենաբարձր գինն ունի»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս