Հայաստանում Իրանի դեսպան . Հայաստանը և Իրանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի

Հայաստանում Իրանի դեսպանն ընդունել է Զանջանի Առևտրի պալատի պատվիրակությանը: Աբբաս Զոհուրին հայտարարել է, որ Իրանի կառավարության քաղաքականությունն է ընդլայնել համագործակցությունը հատկապես հարևան երկրների հետ, և Հայաստանում Իրանի դեսպանությունը պատրաստ է այս ուղղությամբ համակողմանի գործակցել տնտեսական ակտիվ դերակատարների հետ։

Իրանի դեսպանը հայկական շուկան որակել է որպես մրցունակ, ուր հնարավոր է մուտք գործել բարձր չափանիշներով և պրոֆեսիոնալ քայլերով։

Զոհուրին հայտնել է նաև, որ երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է՝ հասնելով 560 միլիոն դոլարի: Նրա խոսքով՝ Հայաստանի և Իրանի իշխանությունները մտադիր են այն հասցնել 1 միլիարդ դոլարի։

«Հայաստանը շատ шնվ-տшնգ, հուսալի և ամուր կամուրջ է այլ երկրների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրամիության և մնացած երկրների հետ առևտրային փոխանակումների համար»,- նշել է Հայաստանում Իրանի դեսպանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս