Ստամբուլում հր դեհ է բռ նկվել հայկական տուն թանգարանում

Ստամբուլում գտնվող պոլսահայ մեծանուն գրող Զավեն Պիպեռյանի տուն-թանգարանում հրդեհ է բռկվել: Ըստ Ակnu — ի՝ պատճառը տեղանքում իրականացվող շինարարական աշխատանքներն են եղել:

Այս պահին հր-դեհաշիջման աշխատանքներ իրականացնելու համար դեպքի վայր են ուղարկվել հր-շեջ ծառայության աշխատակիցներ: Ընդ որում ինչպես փոխանցում են լրատվամիջոցները, նրանք բավականին ուշ են հասել դեպքի վայր:

Պիպեռյանը ծնվել է Կ. Պոլսում: Նախնական կրթությունն ստացել է Արամյան-Ունճյան թաղային և Տիպար կրթարան (Սուլթանյան) վարժարաններում, ապա Ստամբուլի Սեն-Ժոզեֆ ֆրանսիական լիցեյում և Առևտրական դպրոցում։ Նրա առաջին պատմվածքը լույս է տեսել 1945 թ.-ին «Ժամանակ» օրաթերթում։

Աշխատակցել է պոլսահայ բոլոր թերթերին, հանդեսներին, տարեգրքին, այդ թվում «Երջանիկի տարեգրքին», գրելով գերազանցապես պատմվածքներ և հրապարակախոսական հոդվածներ։ Եղել է ետպատերազմյան տարիներին լույս տեսած «Նոր օր», «Ճառագայթ» և այլ առաջադիմական թերթերի խմբագրական կազմում։

1949 թ.-ին փոխադրվել է Բեյրութ, երկար տարիներ աշխատել է «Զարթոնք» օրաթերթի խմբագրական կազմում։ 1960 թ.-ին վերադարձել է Ստամբուլ։ Առանձին գրքերով լույս է ընծայած երկերն են՝ «Լկրտածը» (վեպ, 1959), «Ծովը» (պատմվածքներ, 1961), «Անկուտի սիրահարները» (վեպ, 1962), «Մեղապարտ ոսկին կամ աբեղայի մը գողգաթան» (ա. թ.):

Հետմшհու՝ 1984 թ.-ին լույս է տեսել նրա «Մրջյուններու վերջալույսը» ծավալուն վեպը։ Ֆրանսերենից կատարել է թարգմանություններ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս