Քրիստինա Ագիլերան համերգային ծրագրով գալիս է Հայաստան . Հայտնի է տոմսերի գինը

Այս տարի աշունը անմոռանալի է լինելու ՀԱՅԱ փառատոնի հետ:
Այս անգամ «ՀԱՅԱ» աշնանային փառատոնի բեմում բացառիկ համերգային ծրագրով հանդես կգա աշխարհահռչակ փոփ-աստղ ՔՐԻՍՏԻՆԱ ԱԳԻԼԵՐԱ-ն:

Երգչուհի, ով բազմաթիվ երաժշտական հիթերի հեղինակ և կատարող է, «Գրեմմի»-ի վեցակի մրցանակակիր (այդ թվում մեկ Լատինական):

Նա ոգեշնչել է այնպիսի աստղերի, ինչպիսիք են Camila Cabello-ն, Sam Smith-ը, Alessia Cara-ն, Jessie J-ը, Meghan Trainor-ը, Demi Lovato-ն, Ariana Grande-ն և այլք:
Մ
եր սիրելի հանդիսատեսին սպասվում է շլացուցիչ շոու ծրագիր, անփոխարինելի էմոցիաներ և անմոռանալի հիշողություններ
Հանդիպելու ենք՝ Հրազդան մարզադաշտում հոկտեմբերի 22-ին
Հանդիսատեսի մուտքը մարզադաշտ ժամը 17:00-ից։
Մարզադաշտում գնման համար հասանելի կլինի սնունդ ու խմիչք:

Տոմսերի վաճառքի մեկնարկն արդեն տրված է։

ՆԱԽԱՎԱՃԱՌՔԸ (EARLY BIRD TICKETS) մեկնարկում է օգոստոսի 29-ից և ակտիվ է մինչև սեպտեմբերի 9-ը հետևյալ գներով՝

— Բրոնզե գոտի — 15.000 ՀՀ դրամ — Արծաթե գոտի – 30.000 ՀՀ դրամ — Ոսկե գոտի (FAN Zone) – 100.000 ՀՀ դրամ

Սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը տոմսերը հասանելի կլինեն հետևյալ գներով՝

— Բրոնզե գոտի — 20.000 ՀՀ դրամ — Արծաթե գոտի – 40.000 ՀՀ դրամ — Ոսկե գոտի (FAN Zone) – 130.000 ՀՀ դրամ

Հոկտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ տոմսերը հասանելի կլինեն հետևյալ գներով՝

— Բրոնզե գոտի — 25.000 ՀՀ դրամ — Արծաթե գոտի – 50.000 ՀՀ դրամ — Ոսկե գոտի (FAN Zone) – 150.000 ՀՀ դրամ

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս