Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ համաշխարհային պատմությունը վերաշարադրելու մի շարք երկրների փորձերը գնալով ավելի ագրեսիվ են դառնում: Ըստ Պուտինի՝ նրանց նպատակն է պառակտել ռուսական հասարակությունը և թուլացնել երկիրը:
«Որոշ պետությունների՝ համաշխարհային պատմությունը վերաշարադրելու, վերափոխելու փորձերը դառնում են ավելի ագրեսիվ և, մեծ հաշվով, ակնհայտ նպատակ ունեն մեր հասարակության առնչությամբ, առնվազն պառակտել մեզ, զրկել ուղենիշներից, ի վերջո թուլացնել Ռուսաստանը և ազդել նրա ինքնիշխանության վրա, իրականում խшրխլել ինքնիշխանությունը»,- ասել է Պուտինը։
Ավելի վաղ ՌԴ Անվ-տшնգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները իրար դեմ են հանում ժողովուրդներին և աշխարհը մղում համաշխարհային պատերազմի՝ հրաժարվելով դшտապարտել ռшսիզմի և նш-ցիզմի հերոսացումը։