Պեսկով . «Ռուսական ուժերի դուրսբերումը Խերսոնից չի փոխում Խերսոնի մարզի կարգավիճակը , դա միևնույն է ՌԴ սուբյեկտ է»

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարում է, որ ռուսական ուժերի դուրսբերումը Խերսոնից Դնեպրի ձախ ափ չի փոխում Խերսոնի շրջանի կարգավիճակը։

«Դա Ռուսաստանի Դաշնության սուբյեկտ է։ Այս կարգավիճակը սահմանվում և ամրապնդվում է օրենսդրությամբ: Այստեղ ոչ մի փոփոխություն չկա և չի լինի»,- լրատվամիջոցներին ասել է Պեսկովը։

Սակայն նա չպատասխանեց լրագրողների հարցերին, թե ինչպես է Վլադիմիր Պուտինն ընկալել Խերսոնում տիրող իրավիճակի մասին գեներալ Սուրովիկինի զեկույցը և քաղաքից ռուսական զորքերը դուրս բերելու Սերգեյ Շոյգուի որոշումը։

«Սա պաշտպանության նախարարի որոշումն էր, ուստի խնդրում ենք դիմել պաշտպանության նախարարությանը։ Այլևս ոչինչ չունեմ ասելու այս թեմայով»,- ասել է Պեսկովը։

Նախագահի մամուլի քարտուղարն ասել է, որ Կրեմլը Խերսոնից դուրս գալը նվшստացուցիչ չի համարում։

Բացի այդ, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտարարել է, որ ռուս զինվորների տեղափոխումը Դնեպրի ձախ ափն ավարտվել է նոյեմբերի 11-ի ժամը 05:00-ին։ Ռուսական ռազմական հրամանատարությունը նոյեմբերի 9-ին հայտարարեց Խերսոնից ուժերի դուրսբերման մասին։

Խերսոնը միակ մարզային կենտրոնն էր, որը գրավել էին ռուսական ուժերը փետրվարի 24-ի Ուկրաինա ներխ-nւժումից հետո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս