«Ես հիմարություն եմ ասել , ներողություն ». Առաջին ալիքի հաղորդավարը ներողություն խնդրեց Հայերից . (տեսանյութ)

Ռուսական Առաջին ալիքի «Время покажет» հաղորդաշարի հաղորդավար Անատոլի Կուզիչովը եթերում ներողություն է խնդրել նախորդ եթերի ժամանակ իր թույլ տված սխալի համար, որի ընթացքում նա հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական վերջին բшխ-nւմները տեղի են ունեցել ոչ թե ՀՀ ինքնիշխան տարածքում, այլ Լեռնային Ղարաբաղում:

«Ես երեկ հիմարություն ասեցի, սխալվեցի, ու չուղղեցի: Այստեղի մեր փորձագետներից ոմանք հետո ինձ ուղղեցին, սակայն դա այնքան էլ ակցենտավորված տեսք չուներ: Ու քանի որ մեր հաղորդումը հայտնի է նրանով, որ մենք մեր բառերի համար պատասխանատու ենք, եկեք այս անգամ էլ այդպես լինի: Ես երեկ սխալվեցի:

Իհարկե, խոսքը գնում էր պետության տարածքում սահմանամերձ շրջանների մասին, այլ ոչ թե չճանաչված Լեռնային Ղարաբաղի, Արցախի մասին: Խոսքը գնում էր հենց կոնկրետ պետության, կոնկրետ Հայաստանի տարածքների մասին: Ներողություն եմ խնդրում այդ հիմար սխալի համար ու ուզում եմ ասել՝ (հայերեն,- խմբ) «շնորհակալություն»,- ռուսական Առաջին ալիքի եթերում ասել է լրագրողը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս