«Մուսավաթ» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ցույց են անցկացրել Բաքվի Բունյաթ Սարդարովի փողոցում՝ Իրանի դեսպանատան դիմաց, հայտնում են տեղական լրատվամիջոցները։
Նշվում է, որ ցուցարարները բողոքել են Իրանի իշխող ռեժիմի կողմից իրանցի ադրբեջանցիների իրավունքների ոտ-նшհարման դեմ։
Ցուցարարները վանկարկել են «Ազատություն, արդարություն, ազգային իշխանություն» կարգախոսը։
Ոստիկանությունը ստիպել է ցուցարարներին ցրվել։ «Մուսավաթ»-ի ակտիվիստ Թոֆիգ Յագուբլուն, ով առաջինն է հայտարարել այս ակցիայի անցկացման մասին, ինքը չի մասնակցել դրան։