Իրանց հայտարարություն ՝ Ալիևին. «Ալիևը պետք է իմանա, որ Իրանին սպառնալն առյուծի պոչի հետ խաղալուն է նման»

Իրանն այնպիսի կարողություններ ունի, որ անգամ այս ծանր պայմաններում, տարածաշրջանի շատ երկրներից էլ առաջատար է: Այս մասին նշել է իրանական Irdiplomacy վերլուծական կայքի խմբագիր Մուսա Խալխալն՝ անդրադառնալով Իրանին ուղղված Ալիևի հայտարարություններին:

«Ալիևն պետք է լավ իմանա, որ նախ Իրանն Արևմտյան Ասիայի ամենամեծ երկրներից մեկն է և նրան սպш-ռնալը առյուծի պոչի հետ խաղալուն է նման: Իրանն այնպիսի կարողություններ ունի, որ անգամ այս ծանր պայմաններում, տարածաշրջանի շատ երկրներից էլ ուժեղ է»,- ասել է Մուսա Խալխալը:

Այնուհետև Խալխալը կոչ է արել Ալիևին հիշել իր հոր հայտարարությունները՝ ի պատասխան Թավրիզը գրավելու վերաբերյալ Ադրբեջանի բանակի հրամանատարներից մեկի պարծենկոտությանը: Մասնավորապես Ալիևի հայրը հայտարարել էր, թե այդ Ադրբեջանն է, որ «պետք է Իրանին միանա և ոչ թե հակառակը»

Հեղինակը շեշտել է, որ եթե Ադրբեջանին անհանգստանցում է Հայաստան-Իրան համագործակցությունը, ապա ինչու է Իսրայելի հետ սերտ համագործակցություն ծավալում: Նա շեշտել է, որ Ադրբեջանն, օգտվելով Իրանի ներքին իրադրությունից և ունենալով Թուրքիայի ու Իսրայելի աջակցությունը, Իրանի դեմ վանկարկումներ է հնչեցնում, այնինչ Բաքվի շահերից է բխում Իրանի հետ լավ հարաբերությունները:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս