Կադիմյանը հաղթական գնդակի հեղինակ է դարձել և այն նշել հայկական եռագույնով

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը դարձել է գոլի հեղինակ ակումբի կազմում` գոլը նշելով հայկական եռագույնով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելառուսի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրում «Նեման»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Սլուցկ»-ին: Հանդիպման միակ և հաղթական գոլի հեղինակը Հայաստանի ազգային թիմից Գեղամ Կադիմյանն է: Վերջինս գոլը նշելիս մոտեցել է Հայաստանի դրոշով լի տրիբունային և ծածանել եռագույնը: Սա Կադիմյանի 12-րդ գնդակն է ընթացիկ առաջնությունում:

Այս հաղթանակից հետո «Նեման»-ը մրցաշարային աղյուսակում 3-րդն է:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս