ԱՄՆ-ն կշարունակի աջակցել իր գործընկերներին տարածաշրջանում Իրանի սպш-ռնալիքի դեմ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։
Մասնավորապես, Փրայսին հարցերլ են՝ Իրանից դեպի հարևան երկրներ աճող հռետորաբանություն կա, նրանք սպш-ռնում են Ադրբեջանին՝ մեղադրելով Իրանի տարածքում ահш-բեկչություն իրականացնելու մեջ, արդյոք ԱՄՆ–ն կկարողանա պաշտպանել այդ երկրին։ Ի պատասխան Փրայսը հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը մի քանի օր առաջ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին:
«Մենք հստակ հայտարարել ենք, որ Իրանը սպш-ռնալիք է տարածաշրջանի համար։ Մենք կշարունակենք կանգնել մեր գործընկերների կողքին, աջակցել նրանց և, ի վերջո, դիմակայել այն ապակայունացնող ազդեցությանը, որը ներկայացնում է Իրանն ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս»,–հայտարարել է Փրայսը։
Հարցին, թե ինչու ԱՄՆ-ը պատժшմիջոցներ չի սահմանում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի դեմ, Փրայսը հայտարարել է, որ ԱՄՆ-ը փնտրում է իրանական ռեժիմի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտ մեթոդներ: Նա հիշեցրել է, որ առանց այդ էլ Իրանը խիստ պատժшմիջոցների տակ է՝ իր «չարաբաստիկ գործողությունների» համար ՝ սկսած միջուկային ծրագրից և բալիստիկ հրթ-իռներից մինչև «ահш-բեկչության և խամաճիկային ուժերի աջակցություն», հայտարարել է Փրայսը։