Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը դեռևս մնում է փխրուն: Այս մասին Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության IX-րդ գագաթնաժողովում հայտարարել է Թուրքիայի նախագահը, գրում է թուրքական լրատվական գործակալությունը:
«Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը դեռևս մնում է փխրուն՝ չնայած Ադրբեջանի բոլոր ջանքերին: Մենք Ադրբեջանի կողքին ենք կանգնած թե՛ խաղաղության հասնելու հարցում, թե՛ պայքարում»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Թուրքիայի ղեկավարը հայտարարել էր նաև.
«Հայաստանին հստակ ասել ենք, որ եթե Ադրբեջանի հետ հարաբերությունները զարգացնի դրական ուղղությամբ, ապա Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի հետ նույնպես դրական ուղղությամբ կլինեն, մենք դա ակնկալում ենք Հայաստանից, այս պահին արդյո՞ք հասել ենք այս փուլին, չեմ կարող ասել դա»։