Թուրքիան և Ադրբեջանը նոր համաձայնագիր են կնքել

Թուրքիան և Ադրբեջանը բացի ռա զմական ոլորտից շարունակում են նոր համաձայնագրեր կնքել տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, այս անգամ կողմերը համաձայնություն են ձեռք բերել կիբ երանվտшնգության ոլորտում:

Նշենք, որ փետրվարի 19-ին Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նորանշանակ նախարար Ռաշադ Նաբիևը համաձայնագիր են ստորագրել տրանսպորտի և հաղորդակցության ոլորտներում համագործակցության զարգացման համար:

Թուրքական լրատվամիջոցը գրել է, որ հայկական հաքերային խմբերն արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում թիրա խшվորել էին Ադրբեջանի պետական համակարգերը ու կազմակերպել պետաշխատողների, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների անձնական տվյալների արտшհոսք:

Կայքը, միաժամանակ գովաբանելով կիբե րանվտшնգության ոլորտում թուրքական ընկերությունների աշխատանքը, հայտնել է, որ երկար տարիներ է, ինչ մի շարք ադրբեջանական ընկերություններ, որոնց թվում կան նաև նավթային ընկերություններ, շարունակում են ծառայություններ ստանալ Թուրքիայի կիբե րանվտшնգության կենտրոններից:

Նյութի աղբյուր՝ www.shantnews.am

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս