ԱՄՆ . Էրդողանի վիճակը չափազանց ծանր է , Թուրքիայում գնաճը հասել է պատմական ռեկորդի, Ստամբուլում 99%-ի , իսկ լարին հասել է ոչնչացման եզրին

Թուրքիայում գնաճը կհասնի այնպիսի մակարդակների, որը չի նկատվել նույնիսկ1997 թվականի ասիական ֆինանսական ճգնաժամից հետո, քանի որ երկրի կենտրոնական բանկը հավատարիմ է մնում իր ծայրահեղ թուլ դրամավարկային քաղաքականությանը , այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցը , հղում կատարելով ԱՄՆ տնտեսագետներին:

Սպառողական գների աճն արդեն ստիպել է թուրք պաշտոնյաներին և տնտեսագետներին այս տարի մի քանի անգամ վերաշարադրել կանխատեսումները, քանի որ լիրայի կայունացման ջանքերը ձախողվում են Ուկրաինայի շուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամի տնտեսական հետևանքների ֆոնին, հիմնականում պարենի և էներգիայի գների զգալի աճի տեսքով:

Չորեքշաբթի օրվա տվյալները ցույց կտան, որ տարեկան գնաճը անցյալ ամիս գերազանցել է 80%-ը՝ հունիսի 78,6%-ից:
Թուրքիայի ամենաբնակեցված քաղաքում՝ Ստամբուլում, հուլիսին նախորդ տարվա համեմատ գների աճը գերազանցել է 99%-ը։

Թուրքիան այս առումով զիջում է միայն մի քանի երկրների, ինչպիսիք են Զիմբաբվեն, Վենեսուելան և Լիբանանը, որտեղ գներն արդեն աճել են եռանիշ թվերով, նշում է գործակալությունը:

Սպառողական գների աճը խփում է տնային տնտեսությունների եկամուտներին և ավելի ու ավելի է սպառնում Էրդողանի քաղաքական վարկանիշին: Էրդողանը մտադիր է պահպանել տնտեսական արագ աճը հաջորդ տարվա հունիսին նշանակված թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական համընդհանուր ընտրություններից առաջ:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս