Էմանուել Մակրոնը անտեսել է Էրդողանին և գաղտնի խնդրանքով դիմել է Իրանի նախագահին

Իրանի նախագահի աշխատակազմի ղեեկավարի՝ քաղաքական հարցերով տեղակալ Մոհամեդ Ջամշիդին պատմել է , որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խնդրել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսիին միջնորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատ-երազմի դադարեցման համար։

Նշենք , որ Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական պատվիրակությանը գտնվում է Մոսկվայում։

«Արևմտյան Եվրոպայի բարձրաստիճան ղեկավարներից մեկը դիմել է Իրանի նախագահին՝ խնդրելով միջնորդ դառնալ Ուկրաինայի պատ-երազմում»,- Թվիթերում գրել է Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով տեղակալ Մոհամմադ Ջամշիդին։

Նա նաև հավելել է , որ խորհրդակցություններից հետո Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանը խաղաղության նախաձեռնություն է ուղարկել Մոսկվա՝ կարևոր ուղերձի հետ մեկտեղ:

Ըստ Իրանի պետական հրատարակության ՝ այդ առաջնորդը, ով դիմել է Իրանին նախագահին , Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է։ Փաստորեն Ֆրանսիայի ղեկավարը անտեսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ջանքերը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատ-երազմի դադարեցման համար ամիսներ տևող բանակցությունները և գտնում է , որ այս հարցով պետք է զբաղվի Իրանի նախագահն:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս