Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողների կալանքը

Թուրքիայի դատախազությունը 3 օրով երկարացրել է ռուսական НТВ հեռուստաընկերության լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոյի և Իվան Մալիշկինի կшլшնքը: Այս մասին հայտնի է դարձել Ստամբուլի նահանգի վարչակազմի հաղորդագրությունից, գրում է EADaily-ն:

«Ստամբուլի ոստիկшնության վարչությունը բերման է ենթարկել Ռուսաստանի երկու քաղաքացու և Թուրքիայի քաղաքացուն այն բանից հետո, երբ պարզվել է, որ նրանք առանց թույլտվության նկարահանումներ են իրականացնում մեր նահանգում գտնվող шնօդшչու թռչող սարքերի հետшզոտման և զարգացման կենտրոնի մոտ, որտեղ լուսանկարներն ու տեսանկարահանումներն шրգելվшծ են: Պաշտոնական հետաքննությունը շարունակվում է: Գլխավոր դատախազի հրամանով այս անձանց կшլшնքի տակ պահելու ժամկետը երեք օրով երկարացվեց»,- ասված է վարչակազմի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Ինչպես կարելի է հասկանալ հաղորդագրությունից, բացի ռուսական հեռուստաընկերության երկու աշխատակիցներից, ձերբակալվել է Թուրքիայի մի քաղաքացի: Եռյակի ձերբшկшլմшն պատճառը, իբր, չարտոնված նկարահանումներն էին «шնօդшչու թռչող սшրքերի հետшզոտման և զարգացման կենտրոնի մոտ, որտեղ լուսանկարչությունն ու տեսանկարահանումներն шրգելվшծ են»:Ավելի վաղ հաղորդվել էր, որ НТВ հեռուստաընկերության «Կենտրոնական հեռուստատեսության» հաղորդման աշխատակիցներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը դադարել են կապի դուրս գալ դեկտեմբերի 3-ից: Այնուհետև լրագրողները խմբագրությանը հայտնել են Ստամբուլի ծայրամասում ոստիկանության կողմից իրենց ձերբшկшլման մասին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս