Հունաստանի վարչապետ Միցոտակիս . «Էրդողանը թող վերակենդանացնի իր երկրի տնտեսությունը , այլ ոչ թե տառապի Օսմանյան կայսրության ֆանտազիաներով»

Հունաստանի վարչապետը Կիրիակոս Միցոտակիսը ամերիկյան հեռուստաընկերության եթերում խոսել է Թուրքիայի ղեկավարության կողմից սպասվող մեծ մար-տահրավերների մասին, հայտարարելով , որ ավելի լավ կլիներ կենտրոնանան իրենց երկրի տնտեսության վրա , որը փլ-ուզման եզրին է։

Հունաստանի վարչապետը ընդգծել է, որ Հունաստանը միշտ իրեն պատասխանատու է պահել, և ավելի լավ է, որ Էրդողանը զբաղվի թուրքական տնտեսությամբ, այլ ոչ թե վերակենդանացնի նեոօսմանյան ֆանտազիաները։

Միցոտակիսը նաեւ ընդգծել է, որ Հունաստանն ամեն ինչ կանի իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Նա նաև անդրադարձավ հաջորդ տարի կայանալիք համապետական ​​ընտրություններին՝ հույս հայտնելով, որ Հունաստանի քաղաքացիները հնարավորություն կտան իր կառավարությանը կառավարել ևս չորս տարի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս