Նենսի Փելոսին հանդես է եկել հայտարարությամբ Հայաստան այցից առաջ

Կոնգրեսի մեր պատվիրակության այցը Հայաստան խորհրդանշում է Միացյալ Նահանգների հաստատակամ վճռականությունը` խաղաղ, բարեկեցիկ և ժողովրդավար Հայաստան, ինչպես նաև կայուն ու խաղաղ կովկասյան տարածաշրջան ունենալուն։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան այցից առաջ նման հայտարարություն է տարածել նրա գրասենյակը։

«Կառավարության ղեկավարների, քաղաքացիական հասարակության և անվ-տшնգության մարմինների անդամների հետ աշխատանքային հանդիպումների ժամանակ կփոխանցենք ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ և Հայաստանի երկար տարիների բարեկամ, վճռական և շարունակական աջակցությունը Լեռնային Ղարաբաղում հшկш-մшրտության տևական կարգավորման հարցում»,- ասել է Փելոսին։

Նրա խոսքով` պատվիրակությունն անհամբերությամբ է սպասում արդյունավետ հանդիպումներին, որոնք կշարունակեն ամրապնդել գործընկերությունը ՀՀ-ի հետ և առաջ տանել 2 երկրների շահերը տարածաշրջանում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս