«Ռեալ»-ը և «Բարսելոնա»-ն հետաքրքրված են Արսեն Զախարյանով

Մոսկվայի «Դինամոյի» Հայկական արմատներ ունեցող ռուսաստանցի ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը հայտնվել է իսպանական գրանտ ակումբների հետաքրքրության ոլորտում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 19-ամյա ֆուտբոլիստին հետևում են «Բարսելոնան» և «Ռեալը»: Նշվում է, որ աս պահին Զախարյանի համար պայքարում առաջատարը Լոնդոնի «Չելսին» է։

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի վերջին «Չելսին» դիմել էր «Դինամոյին» Զախարյանի տեղափոխության առաջարկով։ Կողմերը սկսել էին բանակցությունները, սակայն տեխնիկական պատճառներով հնարավոր չի եղել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմակերպել կիսապաշտպանի տրանսֆերը։ Ինքը՝ Զախարյանը, ավելի ուշ խոստովանել է, որ խոսել է «Չելսիի» ներկայացուցիչների հետ և համաձայնել տրանսֆերին։

Այս մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է Ռուսաստանի առաջնության յոթ հանդիպման, դարձել մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Արսեն Զախարյանի ներկայիս պայմանագիրը Մոսկվայի «Դինամո»-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս