Չինաստանի իշխանություններն արդյունավետ ուժ կկիրառեն ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Թայվան այցի դեպքում։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը։
«Եթե Փելոսին այցելի Թայվան, դա կլինի կոպիտ միջամտություն Չինաստանի ներքին քաղաքականությանը… և կհանգեցնի շատ լուրջ հետևանքների: Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը ձեռքերը ծալած չի նստի», — ընդգծել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Դիվանագետի կարծիքով՝ Փելոսիի այցը Թայվան ավելի կլարի իրավիճակը Թայվանի նեղուցում և հարվ-ած կհասցնի Չինաստան-ԱՄՆ հարաբերություններին։
«Չինաստանն անպայման կձեռնարկի ուժեղ և արդյունավետ հակաքայլեր»,- ասել է Չժաո Լիցզյանը։