Տիգրան Ավինյան . «Մենք ինքներս պետք է կարողանանք հրավառություններից հրաժարվել»

ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով այցելել էր Սուրմալու կետրոն ասեց , որ որոնողական աշխատանքներն արդեն մոտենում են ավարատին.

«Ես հատուկ ուզում եմ շեշտել փրկարար ծառայության աշխատաքի որակը եւ նրանց օպերատիվությունը, եւ ուզում եմ նրանց հատուկ շնորհակալություն հայտնել, եւ ես վստահ եմ, որ ՀՀ քաղաքացիները, Երեւանցիները կիսում են իմ այս կարծիքը, սա հազվագյուտ կայացած կառույցներից մեկն է, որը որ շատ լավ հասկանում է իր առաքելությունը եւ իրականացնում է այն ինչ պետք է անի:

Որոնողական աշխատանքներն արդեն ավարտին են հասնում, մեկ կորած անձ կա եւ տեղանք արդեն ֆիքսված է, եւ այդ հատվածում շարունակվում են որոնողական աշխատանքները: Տեղի ունեցած ող-բերգությունը կարծում եմ շատ սթափեցնող եւ ցավալի բան էր, որ տեղի ունեցավ, եւ ես վստահ եմ, որ սա առիթ է տալու մտածելու, նմանատիպ նյութերի պահպանման, սա առիթ է տալու մտածելու, մեր մշակույթում, մեր ծնունդներին, կնունքներին եւ հարսանիքներին հրավ-առության օգտագործման վերաբերյալ:

Դեռ 2021թ-ին մի նախագիծ էր քննարկվել եւ ընդունվել կառավարության կողմից, որ գրեթե սահմանափակում էր հրավ-առության միջոցների օգտագործումը մասնավոր միջոցառումների ժամանակ, թույլ տալով միայն պետական եւ համայնքային տոների ժամանակ, որը որ կարծում եմ բնական է: Հուսով եմ, որ մեր հասարակության, մեր համայնքի համար սա սթափեցնող էր, որոշ չափով, ցավով եմ նշում, բայց նաեւ մենք ինքներս պետք է կարողանանք այդ մշակույթից հրաժարվել»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս