Ուշագրավ լուրեր Ուկրաինայից , ազատագրվել է ևս հինգ բնակավայր

Ուկրաինական զորքերը այսօր ազատագրել են Վիսոկոպոլյեն, Նովովոզնեսենսկոյեն, Բելոգորկան, Միրոլյուբովկան և Սուխոյ Ստավոկ բնակավայրերը , իսկ գյուղերի վրա բարձրացրվել են Ուկրաինայի դրոշները:

«Ուկրաինայի զի-նված ուժերի ստո-րաբաժանումները հաջող հակահարձ-ակման ընթացքում ազատագրել են Խերսոնի շրջանի ևս հինգ բնակավայր։ Այս տեղեկությունը տելեգրամի իր ալիքում հրապարակել է Օդեսայի շրջանային քաղաքացիական-ռազմական վարչության խոսնակ Սերգեյ Բրատչուկը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի զի-նված ուժերի ստո-րաբաժանումներն ազատագրել են Վիսոկոպոլյեն, Նովովոզնեսենսկոեն, Բելոգորկան, Միրոլյուբովկան և Սուխոյ Ստավոկը։ Սերգեյ Բրատչուկն ընդգծել է, որ վերոնշյալ բնակավայրերի մասին տեղեկատվությունը հաստատվել է պաշտոնական մակարդակով։

Իր հերթին Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը ճեպազրույցում ասաց, որ Ուկրաինայի զինված ուժերի ստո-րաբաժանումներն իսկապես ազատագրել են Խերսոնի մարզում գտնվող Վիսոկոպոլը, Նովովոզնեսենսկոեն, Բելոգորկան, Միրոլյուբովկան և Սուխոյը։

Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է ազատագրել ևս 500 քառակուսի կիլոմետր։

«Կարող ենք հայտարարել, որ Խերսոնի շրջանի Վիսոկոպոլիե, Նովովոզնեսենսկոե, Բելոգորկա, Սուխոյ Ստավոկ և Միրոլյուբովկա բնակավայրերն արդեն ազատագրվել են և ամբողջությամբ գտնվում են Ուկրաինայի վերահսկողության ներքո»,- ընդգծել է Գումենյուկը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս