Թուրք ազգայնականը սիրիացի փախստականներին համեմատել է աղբի հետ ու խոստացել դուրս վռնդել նրանց

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալը Աքշեները հայտարարել է երկրից փախստականների աստիճանական վտարման ծրագրի մասին մինչև 2026 թվականը։

Իր ելույթում Աքշեները ներկայիս Թուրքիան աղբանոց է անվանել փախստականների համար և հավելել, որ պատրաստ է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ Թուրքիայում փախստականների խնդիրը լուծելու համար։

Առաջարկվող ընդդիմադիր կուսակցության ծրագիրը նախանշում է մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ փախստականների և միգրանտների գույքի բռնագրավումը:

Կուսակցության ծրագորով սիրիացի փախստականներին նույնպես կարգելվի մուտքը հանրային այգիներ և լողափեր:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս