Նոր Մարգարետ Թետչերը . Թե ինչպես Լիզ Թրասը դարձավ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ . (տեսանյութ)

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասն այսօր նշանակվեց իշխող Պահպանողական կուսակցության ղեկավար և երկրի վարչապետը։

Երեքշաբթի նոր վարչապետը կմեկնի Շոտլանդիա, որտեղ այժմ գտնվում է Եղիսաբեթ Երկրորդ թագուհին: Նա Թրասին կխնդրի կառավարություն ձևավորել։ Նոր վարչապետը կլինի կառավարության չորրորդ պահպանողական ղեկավարը 2015 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո։

Իր նախընտրական քարոզարշավի շրջանակում Թրասը խոստացել է շտապ քայլեր ձեռնարկել Մեծ Բրիտանիայում ապրուստի ծախսերի ճգն-աժամի դեմ պայքարելու համար: Նա պարզաբանել է, որ հաղթելու դեպքում մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնի գործողությունների ծրագիր՝ էներգիայի աճող ծախսերի խնդիրը կարգավորելու հարցում:

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը, սակայն, բրիտանական հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է, որ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը կարող է աղ-ետ լինել երկրի համար՝ որպես վարչապետ։

«Եթե ​​նա երկիրը ղեկավարի նույն կերպ, ինչպես քարոզարշավը վարեց ամռան ընթացքում, աղ-ետ կլինի ոչ միայն Շոտլանդիայի, այլև ողջ Մեծ Բրիտանիայի համար։ Հուսանք, որ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է Սթերջենը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս