Չավուշօղլուն շատ կոշտ նախազգուշացրել է Հունաստանին . «Աթենքում գլուխները քոր է գալիս»

Թուրքական դիվանագիտության ղեկավարը մեկնաբանել է իրավիճակը Էգեյան և Միջերկրական ծովերում : Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունաստանի իշխանություններին զգուշացրել է տարածաշրջանում սш-դրանքների հետևանքների մասին։

«Աթենքում գլուխները քոր է գալիս: Նրանք, ովքեր առաջնորդվում են արտաքին ուժերի կողմից, դա-տապարտված են քաղելու իրենց գործողությունների հետևանքները։ Իմ խոսքերը բաց նախազգուշացում են Հունաստանին»,- այսօր Անկարայում կայացած սիմպոզիումի ժամանակ ասել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը։

Թուրք նախարարի խոսքով՝ Թուրքիան վերջին երկու ամսում ամեն ինչ անում է Էգեյան ծովում բարիդրացիության մթնոլորտը պահպանելու համար, մինչդեռ հույները շարունակում են սրել իրավիճակը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս