ՌԴ-ից կոշտ հայտարարություն ԱՄՆ-ի վերաբարյալ . «Վաշինգտոնը արդեն անցնում է բոլոր սահմանները»

ԱՄՆ-ի ազդեցությունը պաշտոնական Կիևի վրա հասել է այնպիսի մասշտաբների, որ Վաշինգտոնը հետզհետե դառնում է Ուկրաինայի հակ-ամարտության կողմ։ Այդ մասին ասել է Ռուսաստանի արտգործնախարարության Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի տնօրեն Ալեքսանդր Դարչիևը։

«Կիևի վրա Վաշինգտոնի ազդեցության աստիճանը գերազանցում է բոլոր հնարավոր սահմանները: Բացի լայնածավալ ռազ-մական ու ֆինանսական օգնությունից, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու ռեժիմին բարոյական աջակցությունից՝ ամերիկացիները հետզհետե դառնում են հակ-ամարտության անմիջական կողմ»,- նշել է դիվանագետը:

Դարչիևի խոսքով՝ ուկրաինացի պաշտոնյաներն իրենք են հայտարարում այդ մասին:

«Մասնավորապես, Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախ-ուզության գլխավոր վարչության ղեկավարի տեղակալ, գեներալ Վադիմ Սկիբիցկին վերջերս հայտարարել է, որ HIMARS համակարգերի հարվ-ածներից առաջ ուկրաինացի զի-նվորականները խորհրդակցում են ԱՄՆ-ից համակարգողների հետ»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս