Հռոմի պապը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի վերջին օրերին սրվшծ իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին օրերին սրվшծ իրավիճակը լուծվել է Ռուսաստանի շնորհիվ։

Ղազախստանից վերադառնալու ճանապարհին լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բազմաթիվ հակшմ-шրտությունների՝ պոնտիֆիկոսն ասել է. «Այժմ լարվածությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև որոշակիորեն թուլացել է, քանի որ Ռուսաստանը հանդես է եկել որպես երաշխավոր»:

Հռոմի պապը նաև համոզված է, որ երկխոսությունն անհրաժեշտ է և պետք է միշտ պահպանվի որպես փոխըմբռնման և խաղաղության ճանապարհ։

«Երկխոսության հնարավորությունը պետք է տրվի բոլորին, քանի որ միշտ կա երկխոսության միջոցով ինչ-որ բան փոխելու հնարավորություն, երկխոսության ժամանակ կարելի է այլ տեսակետ ներկայացնել, այլապես կփակենք դեպի խաղաղություն տանող վերջին դուռը», — ասել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս