Ջո Բայդենը իր համերաշխություն է հայտնել Իրանի ցուցարարներին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, խոսելով Իրանի «մոտակա ազատագրման» մասին, համերաշխություն է հայտնել իրանցի ցուցարարներին։ Այս մասին ուրբաթ օրը լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«ԱՄՆ նախագահը մեր համերաշխությունն է հայտնել ցուցարարներին՝ հասկացնելով, որ մենք աջակցում ենք իրանցի տղամարդկանց և կանանց, ովքեր փորձում են խաղաղ ցույցեր կազմակերպել», — ասել է Քիրբին։

Նրա խոսքով՝ «Իրանի ղեկավարությունը կանգնած է խնդիրների առաջ, որոնք հենց ինքն է ստեղծել»։

«Այն, ինչ մենք պատրաստվում ենք անել Իրանում այն է, որ շարունակենք ուղիներ որոնել ռեժիմին պատասխանատվության ենթարկելու այն բանի համար, թե ինչպես է նա վերաբերվում իր ժողովրդին», — հավելել է Սպիտակ տան խոսնակը:

Նա նշել է, որ, ըստ Վաշինգտոնի, «Իրանի ժողովուրդը պետք է ինքն որոշի իր ապագան»։ «Այս առումով ԱՄՆ դիրքորոշումը չի փոխվել», — վստահեցրել է Քիրբին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս