Ուկրաինայի զի նված ուժերը ազատագրել են Լիման քաղաքը և 5 գյուղ . (տեսանյութ)

Դոնեցկի մարզի Լիման քաղաքի մուտքի մոտ տեղադրվել է Ուկրաինայի դրոշը։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը , և հրապարակել տեսանյութ քաղաքից: Տեսանյութում երևում են ուկրաինացի պաշտպանները Լիմանի մուտքի մոտ։

«Հոկտեմբերի 1-ին մենք ծածանում ենք մեր ազգային դրոշը և այն դնում ենք Լիմանի ՝ մեր հողի վրա» , — ասվում է հաղորդագրույան մեջ:

Ուկրաինայի զի-նված ուժերի գլխավոր շտաբից Լիմանի ազատ արձակման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։
Միաժամանակ սոցիալական ցանցերում արդեն տեսանյութ է շրջանառվում ուկրաինացի պաշտպանների մասնակցությամբ։ Ուկրաինացիներն ուրախանում են, որ Լիմանը վերջապես վերադարձավ տուն։

Նշենք , որ այսօր առավոտյան Լուգանսկի ռազ-մական վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը հայտնել է, որ Դոնեցկի մարզի Լիման քաղաքում շուրջ 5000 ռուս զի-նվոր շրջափակված է , իսկ Ուժերի Արևելյան խմբի խոսնակ Սերխի Չերևատին ասել է, որ Ուկրաինայի զի-նված ուժերը Դոնեցկի մարզի Լիմանի մոտակայքում ազատագրել են 5 բնակավայրեր, այժմ այնտեղ կայունացման միջոցառումները շարունակվում են:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս