Մարիա Զախարովա . «Չնայած լարվածությանը ՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի աշխատանքները չեն դադարել»

Չնայած սահմաններին տիրող լարվածությանը` Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել։ Ճեպազրույցի ժամանակ այսպիսի հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սա գլխավոր առաջնահերթությունն է։ Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն: ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ, հայ-ադրբեջանական կարգավորման հարցով ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևը սեպտեմբերի 8-9-ը այցելել է Բաքու, սեպտեմբերի13-14-ին` Երևան»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով` հիմնական թեման եղել է խաղաղության պայմանագրի քննարկումը։ Ռուսաստանը ձգտում է մոտեցնել կողմերի դիրքորոշումները։ Նա վստահեցրել է, որ համապատասխան ջանքերը կշարունակվեն։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ տարածաշրջանի խաղաղ կարգավորման հիմքը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս