Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի սենատորների առաջարկած բանաձեւը, որը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, Հայաստանի տարածքից ռազ-մական ուժերն անհապաղ դուրս բերելու և 2020 թվականի նոյեմբերի 9-ի հր-шդադարի համաձայնագրի կատարումն ապահովելու պահանջներ։
Նշենք , որ օրեր առաջ Փարիզում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր , որ Ադրբեջանը գրավել է Հայաստանի տարածքում դիրքեր և պետք է հետ քաշի իր զի-նված ուժերը։
«Հայաստանը կրկին սգում է սեպտեմբերի 13-ի և 14-ի զինված բախումներից, իրավիճակն իրոք ճգնաժամային է: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի են ունեցել լայնածավալ ռազմական գործողություններ` տալով բազում զոհեր: Թիրախավորվել է Հայաստանի տարածքը, ավերվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ: Հաշվի առնելով, որ կան գրավված դիրքեր` Ֆրանսիան պահանջել է, որպեսզի ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր: Ես հենց սեպտեմբերի 14-ին ասել եմ նախագահ Ալիևին, որ սահմանի` սահմանագծված չլինելու փաստը չի կարող արդարացնել ոչ մի առաջխաղացում մյուս երկրի տարածք:»