Օկու պացված Շուշիում հյուպատոսարան բացելով , Թուրքիան պատասխանում է Իրանին

Թուրքիան պատրաստվում է 44-օրյա պատ-երազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկու-պացված Շուշի քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացել:

Այս մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Ադրբեջան կատարած այցի ընթացքում իրեն ուղեկցող լրագրողների հետ զրույցի ժամանակ:
«Շուշիի հյուրանոցներում ներդրումները նաև այն կդարձնեն գրավչության կենտրոն։ Շուշիում նաև գլխավոր հյուպատոսություն ենք բացում»,- ասել է նա:

Մի շարք վերլուծաբաններ համարում են,որ սա պատասխան է Իրանին, որը Կապանում այսօր բացել է Իրանի հյուպատոսարան։

Հիշեցնենք այսօր ՝ Հոկտեմբերի 21-ին , Կապանում բացվել է Իրանի հյուպատոսությունը: Բացման արարողությանը Իրանի գլխավոր հյուպատոսը հայտարարել է, թե Կապանի ժողովուրդը չունի անհանգստանալու կարիք.

«Կապանի ժողովրդին խորհուրդ կտամ չանհանգստանալ, մենք այստեղ ենք հայ ժողովրդի համար», հայտարարել է իրանցի դիվանագետը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս