Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի բռ-նшկցումը, Անկարան կշարունակի աջակցել Ուկրաինային և Ղրիմի թաթարներին՝ լինի երկկողմ, թե բազմակողմ հարթակներում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը՝ երեքշաբթի օրը ելույթ ունենալով Ղրիմի պլատֆորմի խորհրդարանական առաջին գագաթնաժողովում։
Շենթոփը նշել է, որ Թուրքիան առաջին իսկ օրվանից աջակցել է «Ղրիմի հարթակի» ստեղծման նախաձեռնությանը։
«Սա հիմնված է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը Թուրքիայի անսասան աջակցության վրա»,- ասել է Շենթոփը։
Թուրքիայի խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ղրիմը Ղրիմի թաթարների ծննդավայրն է։
«Ղրիմի թաթարները, ինչպես մյուս բոլոր ժողովուրդները, արժանի են ազատ և ապահով ապրելու իրենց հայրենիքում։ Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի բռ-նшկցումը. Անկարան կշարունակի աջակցել Ուկրաինային և Ղրիմի թաթարներին՝ լինի դա երկկողմ, թե բազմակողմ հարթակներում»,- ասել է Սենթոփը։
Նրա խոսքով՝ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նոր տարածքների բռ-նшկցումից հետո պատերազմը թեւակոխեց նոր փուլ։
«Թուրքիան, ինչպես Ղրիմի դեպքում, չի ճանաչում Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի և Խերսոնի շրջանների անեքսիան։ Թուրքիան մերժում է նման քայլերը, որոնք հակասում են միջազգային իրավունքին»,- ասել է Շենթոփը։