Էրդողանը խոստացավ հարվ ածել Հունաստանին , եթե իրավիճակը սրվի

Անկարան ցանկացած պահի կարող է հարվ-ածել Հունաստանին եթե սրվի երկու երկրների միջև տարածքային առճակատման խնդիրը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Աթենքի , իբր ագ-րեսիվ գործողությունները Էգեյան և Միջերկրական ծովերում։

Էրդողանի խոսքով, Հունաստանը տեղյակ է սա-դրանքների դեմ պայքարում Անկարայի վճռականության մասին եւ այդ պատճառով թույլ չի տալիս գործողություններ, որոնք ուղղված են տարածաշրջանում իրավիճակի սրմանը։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան այդ հարցը բարձրացրել է ՆԱՏՕ-ի մակարդակով։

«Կարծում եմ, որ այսուհետ Աթենքը կվերլուծի Թուրքիայի հետ հարաբերությունների հետագա քայլերը։ Հակառակ դեպքում, ինչպես ավելի վաղ ասացի, ցանկացած պահի կարող է հարվ-ած լինել»,- ասել է Էրդողանը։

Նշենք , որ այսօր ավելի վաղ Էրդողանն արտաբերել է թուրքկան ազգայնականության և ծավալապաշտական քաղաքականության ամենահայտնի «թևավոր խոսքերից» մեկը դարձած «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» նախադասությունը , ուղղելով այն Հունաստանին:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս