Էրդողանը Պուտինին դիմել է խնդրանքով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Զրույցի ընթացքում խոսվել է ռուս-ուկրաինական հակшմ-արտության հետ կապված վերջին իրադարձությունների մասին:

Էրդողանը գոհունակություն է հայտնել գերիների ռուս-ուկրաինական փոխանակման հաջող ավարտի կապակցությամբ:
Թուրքիայի նախագահը նաև հայտարարել է լարվածությունը նվազեցնելու քայլերի անհրաժեշտության մասին, եւ հույս է հայտնել, որ Ռուսաստանը այդ գործընթացը հեշտացնելու միջոցներ կձեռնարկի, հատկապես Ուկրաինայի որոշ շրջաններ Ռուսաստանին միացնելու հարցում։

Խնդրելով Ռուսաստանի նախագահ Պուտինին ևս մեկ հնարավորություն տալ բանակցություններին՝ Էրդողանը նշել է, որ իրենք պատրաստ են նպաստող դեր խաղալ այդ գործընթացում:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս