Անկարան մտադիր է դիմել ՆԱՏՕ-ին՝ կապված այն բանի հետ, որ հույն զի-նվորականները Ս-300 համակարգերից հրթ-իռшյին համակարգ են ուղղել Թուրքիայի ռազմաօդային ուժերի Ֆ-16 ինքնաթիռների ուղղությամբ, այս մասին գրում է Թուրքիայի իշխանամետ թերթը հղում անելով թուրքական պաշտպանության նախարարության իր բարձրաստիճան աղբյուրին։
Օգոստոսի 28-ին հայտնի դարձավ , որ հունական կողմը Կրետե կղզում օգտագործել է Ս-300 հակաօդային պաշտպանության համակարգեր՝ թուրքական Ֆ-16 հետшխ-ուզшկան ինքնաթիռներին զսպելու և ուղեկցելու համար։
Ըստ աղբյուրի՝ միջադեպի վերաբերյալ տվյալները կքննարկվեն ՆԱՏՕ-ի թուրք գործընկերների և ԱՄՆ-ի հետ։
«Մենք ճնշման տակ ենք Ս-400-եր գնելու համար , սակայն Հունաստանն ակտիվորեն օգտագործում է Ս-300-ը։ Երբ մենք դա մատնանշեցինք, մեզ ասացին. «Չի օգտագործվում, պահվում է անգարներում, օգտագործվում է միայն վարժությունների ժամանակ»: Բայց պարզվեց, որ դա ճիշտ չէ»,- ասել է թուրք պաշտոնյան: