Թուրքական բա-նակը նախատեսում է ևս երկու ռազմաբազա հիմնել Սիրիայի հյուսիսային Հալեպի եւ Իդլիբ նահանգի շրջաններում: Ըստ թուրքական լրատվական կայքերի՝ այդ մասին հայտնում է իրանական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով սիրիական ռազմական աղբյուրներին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ծրագրվում է երկու ռազմակայան տեղակայել Դեյր Բալութ եւ Ալ Ղազաուի անցակետերի մոտ, որոնք կապում են Հալեպի հյուսիսային շրջանները Իդլիբ նահանգի հետ։ Թուրքական ուժերը տեղակայված են այն վայրում, որտեղ պետք է կառուցվեն երկու շտաբները, սակայն շինարարությունը դեռևս չի սկսվել, նշել է աղբյուրը։
Հիշեցնենք,որ Սիրիայի հյուսիսը փաստացի գտնվում է Թուրքիայի բանակի ու նրա աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմադիր խմբավորումների վերահսկողության տակ։ Սիրիայի կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ թուրքական բա-նակը պետք է դուրս գա այդ տարածքներից։