Կրեմլը խոսել է Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Թուրքիայի դիրքորոշման մասին

Թուրքիայի կողմից Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ում տեսնելու ցանկություն չունենալը , դա դաշինքի անդամների հարաբերությունների խնդիրն է , և Կրեմլը չի ցանկանում միջшմտել դրանց, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Սա այս երկրների հարաբերությունների և դաշինքի ներսում հարաբերությունների խնդիր է։ Մենք չէինք ցանկանա խառնվել այս հարաբերություններին։ Մեր վերաբերմունքը ՆԱՏՕ-ի ընդլայնմանը հայտնի է, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին, և ՆԱՏՕ-ի երկրների հարաբերությունների թեման մեզ չի վերաբերում»,- ասել է Դմիտրի Պեսկովը:

Հիշեցնենք ՝ երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարեց , որ Անկարան չի կարող հավանություն տալ Թուրքիայի դեմ պատժшմիջոցներ կիրառող երկրների՝ ՆԱՏՕ մտնելուն:

«Մենք չենք կարող ասել այո: Այդ դեպքում ՆԱՏՕ-ն չի լինի անվտшնգnւթյшն կազմակերպություն, այլ կդառնա մի վայր, որտեղ կլինեն шհшբեկիչների ներկայացուցիչներ: Մենք չենք կարող ասել՝ այո և վերջ , թող չնեղանան», — ասել է Թուրքիայի ղեկավարը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
The Yerevan Times-Երևան Թայմս